Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, Վլադիմիր Պուտինը իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին, նշելով, որ Ռուսաստանը միջնորդական ակտիվ ջանքեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

 

«Միջազգային հանրության, եւ, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցող կողմերի առաջ խնդիր է դրված՝ օգնել տուժած շրջաններին հումանիտար խնդիրների լուծման, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման հարցում»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով․- «Մենք ձգտել ենք հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ մասնավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Սա համագործակցության լավ օրինակ է»։

1283