«Թոխմախի ՄՌՈՒ»-ի մոտ բախվել է վեց մեքենա. տուժածներ չկան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 13-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈՒ»-ի մոտ, բախվել են «Տոյոտա», «Նիսսան», Mitsubishi, «Տեսլա», «Օպել» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Գազել»-ը հայտնվել է մայթին, մի քանի ավտոմեքենաներ էլ եղել են կայանված։ Տուժածներ չկան։
13 Օգոստոս, 2026 17:32
64