Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի
Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։
Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։
ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
21 Օգոստոս, 2026 11:49
169
Ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ ՆԳՆ
20 Օգոստոս, 2026 21:50
Անօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք․ ՆԳՆ
20 Օգոստոս, 2026 15:07
Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է․ Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը
20 Օգոստոս, 2026 09:57