Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» ընկերությունների վարկանիշային ցանկը, որոնք ստանում են ամենամեծ վարձակալական եկամուտը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», առաջին տեղը զբաղեցրել է Գոդ Նիսանովի և Զարախ Իլաևի «Կիևյան հրապարակ» ըկերությունը: Հրատարակության տվյալներով՝ 2020 թվականին ընկերությունը վարձակալությամբ ավելի քան 1,2 մլրդ դոլար է վաստակել: «Հրապարակի» խոշորագույն օբյեկտների թվում են «ֆուդ սիթի» մեծածախ-մանրածախ պարենային կենտրոնը եւ «Եվրոպական» առեւտրա-ժամանցային համալիրը:

Երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը՝ 585 միլիոն դոլար վարձակալությամբ։ Ընկերության հիմնական օբյեկտներն են «Ռիո» առեւտրի կենտրոնը Դմիտրովսկի մայրուղու վրա, Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը եւ Novotel Moscow City հյուրանոցը:

Առաջատարների եռյակը եզրափակում է Միխայիլ և Սաիթ-Սալամ Գուցերիևները։ Խմբի եկամուտը կազմել է 460 մլն դոլար։ «Սաֆմարին» են պատկանում Moscow Mariott Grand և «Նացիոնալ» հյուրանոցները, «Կալեյդոսկոպ» առևտրի կենտրոնը, ինչպես նաև մոտ մեկուկես միլիոն քառակուսի մետր պահեստային տարածքներ:

Forbes-ում բացատրել են, որ հաշվել էին միայն ընկերությունների վարձակալական եկամուտները։

 

infoport.am

28 Հունվար, 2021 16:14
750
; ;