Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ։

«Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանք¬ներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Բարձր եմ գնահատում Ուզբեկստանի արձանագրած նշանակալի առաջընթացը և երկրի զարգացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումները, որոնք Ձեր ղեկավարությամբ նոր հնարավորություններ են ստեղծում երկրի կայուն զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և Ուզբեկստանի միջազգային հեղինակության ամրապնդման համար։

Վստահ եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքն ու վստահությունը, ինչպես նաև երկուստեք գործադրվող ջանքերը նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Համոզված եմ, որ առկա քաղաքական փոխըմբռնման և փոխադարձ վստահության հիման վրա կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններին և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ բարեկեցություն և կայուն առաջընթաց»։

66