Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորմուզի նեղուցում երկու լցանավ պայթել է ականների վրա։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

«Մի քանի ժամ առաջ երկու լցանավ-խախտողներ, ականների վրա պայթելու հետևանքով, կանգնեցվել են»,-  ասվում է հաղորդագրության մեջ։

Այս կապակցությամբ ԻՀՊԿ-ն պնդում է, որ Իրանի զինված ուժերը չեն թուլացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նշվել է նաև, որ անձնակազմը լքել է նավերը, որոնք ԱՄՆ-ն վերցրել էր իր վերահսկողության տակ, իսկ այնուհետև փորձել էր դրանք ուղղորդել Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով։

60