Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Բաբաջանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Աննա Բաբաջանյանը Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում։ 2010-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ։ 2014-2016 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել է մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ։ 2017-2018 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ 

Կենսագրություն

Աննա Բաբաջանյանը ծնվել է 1993 թվականին Երևանում։

Սովորել է Երևանի Դ․ Դեմիրճանի անվան թիվ 27 դպրոցում։

Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում։

2010-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ։

2014-2016 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել է մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ։

2017-2018 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ։

Աննա Բաբաջանյանն ունի կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման, կրթական քաղաքականության մշակման, հետազոտությունների և դասավանդման ոլորտներում մասնագիտական փորձ։

2015-2017 թթ. աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 2016-2017 թթ. միաժամանակ դասավանդել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում ( «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղ)։

2018-2019 թթ. ընդգրկված է եղել հետազոտությունների միջազգայնացման խթանմանն ուղղված C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, եղել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական, 2019-2020 թթ.՝ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։

2019-2022 թթ. որպես համակարգող փորձագետ՝ ներգրավված է եղել Հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքային խմբում՝ (Համաշխարհային բանկի EU4Innovation ծրագիր)։ 2020 թվականին աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան։

2021-2022 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժնում համակարգել է HSBC Հայաստանի «Quality Professionals for Quality Jobs» ծրագիրը։

2022 թվականին որպես ազգային խորհրդատու (Junior Consultant/Local Expert) ՄԱԿ-ի Հայաստանում համակարգողի գրասենյակի շրջանակում ներգրավված է եղել «Կրթության վերափոխման գլոբալ գագաթնաժողովի» (TES) աշխատանքներում։

2022-2026 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը։ 2023-2026 թթ. միաժամանակ եղել է «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ։

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Աննա Բաբաջանյանը մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստումների և հետազոտական ծրագրերի։

Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Ամուսնացած է։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Վարչապետը նաև հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։

 

202