Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

 

Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցուցաբերած աջակցության և կառուցողական փոխգործակցության համար։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և կարևորել ձևավորված համագործակցության շարունակականությունն ու հետագա զարգացումը։

 

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունն ու դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

 

Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

56