«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ Երևանում կլինեն երթևեկության փոփոխություններ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, իսկ տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման հետևյալ փոփոխությունները.
- Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,
- Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,
- Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:
02 Սեպտեմբեր, 2026 14:46
709
«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար․ Երևանի քաղաքապետարան
02 Նոյեմբեր, 2026 20:15
«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին
14 Սեպտեմբեր, 2026 12:03
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը
10 Սեպտեմբեր, 2026 18:38