Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այն բանից հետո, երբ նրա հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կզեկուցեն Ռուսաստանում և Ուկրաինայում իրենց բանակցությունների արդյունքների մասին։

Այս մասին հայտնել է «The Kyiv Independent»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։

Ակնկալվում է, որ Թրամփը կզրուցի Պուտինի, ապա՝ Զելենսկու հետ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի դեսպանորդները նրան կտեղեկացնեն բանակցությունների վերջին փուլի մասին. հայտնել է տեղեկությանը ծանոթ աղբյուրը։

Հեռախոսազրույցները, ինչպես սպասվում է, կկայանան սեպտեմբերի 7-ին։

Հրապարակման համաձայն, Ուիթքոֆի և Քուշների Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերի հիմնական թեմաներից մեկը պատերազմի ավարտն ու Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսումն է։

 

82