Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 19–30, 2026 թ. Այս հոկտեմբերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ։

Կենսաբազմազանության և քաղաքային բնության պահպանության թեմաներով Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է «Քաղաքային կենսաբազմազանության Գոտի», որտեղ 12 օրվա ընթացքում կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։

Ի՞նչ է սպասվում Գոտում․

Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում

թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ

բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ համերգային և մշակութային ծրագիր

մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ

«Քաղաքային կենսաբազմազանության Գոտին» լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։

101