Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին Ռիգայում կհանդիպի Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Հանդիպումից հետո Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համարի հայտարարություններով։
Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:
Այցի օրակարգում են ինչպես Հայաստան-Լատվիա երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր:
07 Սեպտեմբեր, 2026 10:52
62
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ռիգա
06 Սեպտեմբեր, 2026 17:11
Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան
04 Սեպտեմբեր, 2026 09:55
Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ
03 Սեպտեմբեր, 2026 21:43