Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրենը Լյազիզա Սաբիրովային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության զարգացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և տարածաշրջանի երկրների համար բացվող հեռանկարներին:
16 Սեպտեմբեր, 2026 16:59
225
ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին են ներկայացվել տարածաշրջանում ընթացիկ զարգացումները և այդ համատեքստում ՀՀ կառավարության առաջնահերթությունները
14 Հոկտեմբեր, 2026 09:57
Քննարկվել է ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը
28 Հուլիս, 2026 16:13
Ֆինանսների նախարարությունում ԱԶԲ պատվիրակության հետ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք նախագծերը
20 Մայիս, 2026 16:34