Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ հաճախ է հնչում հարցը, թե որտեղ է պետք փնտրել անվտանգություն, կամ որտեղից պետք է սկսել անվտանգության համակարգի կառուցումը, որտեղ է, որ անվտանգության հետ կապված խնդիրները պետք է լուծում պետք է ստանան, կամ կարելի է գնալ այդ լուծումնեի հետևից։

 

Համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին շատ էական է, մեր միտքը, այն՝ թե ինչպես ենք մենք մտածում և ինչպես ենք ընկալում հարցերը ընդհանրապես»։

 

Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Երբ 2024-ի գարնանը ես ելույթ ունեցա և առաջին անգամ բարձրաձայնեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինձ համար ցնցող պատմություն իմացա, երբ իմացա, թե ինչպես էր այդ ելույթին արձագանքել դահլիճում ներկա պատգամավորներից մեկը, ով լսելով իմ շեշտադրումները ասել էր՝ ուզում է ասի՝ Մուշը և Վանը մերը չե՞ն։

 

Առաջին հայցքից սա կարող  է թվալ տարօրինակ արձագանք, բայց իրականում այս արձագանքը տալիս է մեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ՝ ինքնին լինելով հարց, որովհետև մեր անվտանգային շատ պրոբլեմներ կարող է պարզվի, որ սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ և այդ պրոբլեմն այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը։

214