Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ կարող է Եվրոպայի հետ առևտրի դադարեցումը որոշակի ոլորտներում՝ ի պատասխան Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ տալու հնարավորության։ 

Թրամփը ԱՄՆ-ի հնարավոր հակաքայլերը կապել է եվրոպական իշխանությունների մտադրությունների հետ։ «Եթե մտադրությունը լավն է, ապա ամեն ինչ կարգին է։ Եթե մտադրությունը վատն է, մենք շատ բարձր մաքսատուրքեր կսահմանենք Եվրոպայի նկատմամբ»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ Կանադային այդ նոր կարգավիճակի շնորհումը կարող է «թշնամական քայլ» լինել, և այդ գաղափարն ինքնին որակել է որպես ծիծաղելի։ Թրամփը Կանադան բնութագրել է որպես «սարսափելի առևտրային գործընկեր»։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր հիմքեր ստեղծել, որպեսզի Կանադան դառնա ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը։

115