
Հայկական լրատվական և սոցիալական հարթակներում, ամենուր քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցը: Ինչպես և սպասվում էր, Հայաստանում գործող մի քանի շահագրգիռ ուժեր սկսել են շահարկել հարցազրույցը: Մեխանիզմը նույնն է, ստեր են , հորինում, վերլուծում են այդ ստերն ու հանրությանը ներկայացնում որպես կատարված փաստ:
Իրականում պարտավոր ենք այս հարցազրույցից հետո մի քանի փաստեր ներկայացնել: Առաջին և կարևւոր փաստն այն է, որ Բրիտանիան դարերի ավանդույթով այս տարածաշրջանում հովանավորում է Թուրքիային և վերջին մեկ դարում նաև Ադրբեջանին: Բրիտանիայի ամենակարևոր կառույցներից մեկը՝ «Բրիթիշ Փեթրոլյումը» Ադրբեջանի համար մեկ գործընկերն է նավթային շուկայում: BBC-ն համարվում է Մեծ Բրիտանիայի համար մեկ քարոզչական լրատվամիջոցը՝ Բրիտանիայի շահերի խոսափողը: Միայն այն հանգամանքը, որ ՀՀ ղեկավարը հարցազրույց է տալիս փաստացի մեր հակառակորդների հովանավոր պետության քարոզչամիջոցին, արդեն իսկ խոսում է Փաշինյան ղեկավարի համարձակության և ինչու ոչ նաև պատրաստվածության մասին: Հիշեցման կարգով արձանագրենք, որ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել ոչ մի ղեկավար, որը այս հաղորդմանը հարցազրույց կտար:
Հարցազրուցավարն ամեն կողմից ցանկանում էր սադրել և Նիկոլ Փաշինյանին աշխարհի առաջ ներկայացնել այլ երանգներով՝ քան կա իրականում: Եվ այստեղ ևս մեկ անգամ հասկանում ենք, որ աշխարհի ոչ մի ուժային կենտրոն չի ցանկանում տեսնել ուժեղ ու հզոր Հայաստան, ուժեղ ու հզոր Հայաստանի ինքնիշխան ղեկավար:
Յուրաքանչյուր ուժային կենտրոն ցանկանում է մեր երկրում տեսնել իր «դրածոն», կամ տեսնել մեկին, ում կառավարելը կլինի դյուրին գործ, ինչպես էր նախկինների ժամանակ: Արևմուտքն իրենն է ուզում, գլոբալիստներնն իրենց շահերի տերն են, մեր հյուասիային գործընկերն իր շահերն ունի Հայաստանում: Գաղտնիք չէ, որ Հայաստան պետությունն այնքան էլ հաճելի աշխարհաքաղաքական դիրքում չէ գտնվում: Սա եղել է աշխարհի գզվռտոցների խաչմերուկը:
Գերտերությունները նախկինում այլ կերպ են վարվել: Մեկին թույլ են տվել համակարգային կոռուպցիան, մյուսին թալանը: Թույլ են տվել ընտրախախտումներով և բիրտ ուժով ղեկավարի երկիրն ու աչք են փակել դրա վրա, բայց հետո ստիպել են անել այն, ինչ իրենք են ցանկանում: Նիկոլ Փաշինյանը, որը ոչ կաշառք է վերցնում, ոչ գնում է ստվերային համագործակցության, ավելին իրականացնում է աննախադեպ բարեփոխումներ, շենացնում ու հզորացնում է Հայաստանը, դեռ մի բան էլ լեգիտիմ ղեկավար է, սիրված է ժողովրդի կողմից, ընդունելի չէ ոչ մի պետության, ոչ մի ուժային կենտրոնի համար: Դրանում համոզվում ենք ամեն օր, դրանում համոզվեցինք նաև BBC-ի հաղորդումը դիտելիս:
Եվ հենց այդ ուժային կենտրոններն են, որ իրենց Հայաստանյան «ընդդիմադիրներով», այսպես կոչված ազատ մամուլով, ժողովրդավարական բոլոր գործիքներով փորձում թուլացնել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին:
Մի քանի կոպեկի, մի կտոր «կոտլետ»-ի համար, նրանք պատրաստ են հողին հավասարեցնել ոչ միայն մարդուն, քաղաքացուն, այլ նաև Հայաստանը: Եկեք վերադառնանք պատմության գիրկը: Միշտ էլ այդպես է եղել, Տիգրան Մեծից առաջ էլ, Տիգրան Մեծի ժամանակ է, հետագա բոլոր թագավորությունների ու դարերի, հատկապես վերջին հազարամյակի ժամանակ: Երբ ունեցել ենք ուժեղ ղեկավար, ներսի դավաճանները՝ դրսի օժանդակությամբ, տարբեր իրավիճակներ ստեղծելով խանգարել են Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Մի քանի հարյուր հազար քառակուսի կիլոմետրից, այսօր մեզ բաժին է հասել 40 հազար քառակուսի կիլոմետր, և այն պահելու միակ երաշխիքը՝ ուժեղ, անկաշառ և անկաշկանդ ղեկավար ունենալն է:
Յուրաքանչյուր հայաստանցի պետք է գիատկցի մի կարևոր փաստ: Ուժեղ Հայաստան, Հայաստանի ուժեղ առաջնորդ ոչ մեկին պետք չէ, բացի մեզանից: Եթե հայը դա չգիտակցեց, մենք ամեն անգամ կանգնելու ենք ցեղասպանվելու վտանգի առաջ, այլ կերպ ասած, եթե չգիտակցենք ինքնիշխան առաջնորդի և հզոր պետություն ունենալու կարևորությունը ու առաջնորդվենք մեր նեղ անձնական շահերով, կործանվելու ենք վերջնականապես: