Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Մյասնիկյան պողոտայում գտնվող սահմանափակ ընկերության տնօրենը հաղորդում է տվել, որ հունիս ամսին ընկերության հաշվապահին է հանձնել 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար, որպեսզի նա այդ գումարը պահի ընկերության չհրկիզվող պահարաններից մեկում, իսկ երբ սեպտեմբերի 16-ին հաշվապահին խնդրել է, որ նշված գումարից տրամադրի 2 միլիոն դրամ, րոպեներ անց վերջինս հայտնել է, որ անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մոր՝ ընկերության հաշվապահի օժանդակությամբ կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը։

 

65-ամյա կինը և 36-ամյա որդին ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

75