Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Flydubai-ի՝ ԱՄԷ-ից Իսրայել իրականացվող չվերթերը հոկտեմբերի 1-ի առավոտից սկսած կդադարեցվեն վեց օրով Թել Ավիվ ուղևորվող չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով՝ ըստ իսրայելական «Channel 12» հեռուստաալիքի։

Հաղորդվում է, որ մինչև հետաքննության ավարտը Flydubai-ի փոխարեն ԱՄԷ-ից Թել Ավիվ չվերթեր կիրականացնեն իսրայելական ավիաընկերությունները, իսկ ինքնաթիռներում անվտանգության միջոցառումները կուժեղացվեն։ 

Flydubai-ի խոսնակը ևս հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին FZ 1073 չվերթի հետ կապված միջադեպից հետո և համապատասխան մարմինների հետ համակարգմամբ՝ Flydubai-ի՝ դեպի Իսրայել և Իսրայելից իրականացվող չվերթերը կդադարեցվեն մինչև հետաքննության ավարտը։

«Channel 12»-ը նշում է, որ այս որոշումը համաձայնեցվել է ԱՄԷ նախագահ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Սեպտեմբերի 30-ին նա հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

 

135