Բերդի լցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՇՈՏԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 2ա) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից։
Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
01 Հոկտեմբեր, 2026 10:46
71
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել Ռուբինյանց 41/1 գազալցակայանից․ կրկին արձանագրվել է թերլիցքավորում
17 Օգոստոս, 2026 11:46
Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ
04 Օգոստոս, 2026 13:25
Արմավիրի մարզում լցակայանի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր
03 Հունիս, 2026 14:14