Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Flydubai-ի ուղևորատար ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը, որը նախկինում երբեք ինքնաթիռ չէր վարել։ Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Թրամփի խոսքով՝ երկրորդ օդաչուն դանակով հարձակվել է ինքնաթիռի հրամանատարի վրա։ Վիրավորված կապիտանը բացել է օդաչուների խցիկի դուռը և օգնություն խնդրել։ Ուղևորների թվում գտնվող սանտեխնիկը հարձակվողին դուրս է քաշել նստատեղից և հետ շպրտել, որից հետո նրան պահել են մյուս ուղևորները։
Երբ ինքնաթիռը սկսել է կորցնել բարձրությունը, սանտեխնիկը նստել է օդաչուի տեղը, իր կողմն է քաշել ղեկը և, ըստ Թրամփի, հավասարեցրել ինքնաթիռը։ Ավելի ուշ օդանավի կառավարումն իրենց ձեռքն են վերցրել ինքնաթիռում գտնվող այլ մասնագետներ։
Թրամփը պատմել է նաև, որ երբ սանտեխնիկին հարցրել են, թե ինչու է որոշել քաշել ղեկը, նա պատասխանել է, որ մշտապես դիտում է «Ավիավթարների հետաքննություն» հեռուստաշոուն և դրա շնորհիվ մոտավորապես հասկացել է, թե ինչպես է պետք կառավարել ինքնաթիռը։