Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Հանձնաժողովին տրամադրվող աջակցության շրջանակում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը՝ Շվեյցարական զարգացման կազմակերպության՝ Helvetas-ի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Կինետիք» ընկերության ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

890.jpg (79 KB)

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովին տրամադրվող խորհրդատվության ընթացիկ աշխատանքներին, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխություններից բխող՝ էլեկտրաէներգիայի պահեստավորող (կուտակիչ) կայանների գործունեության կարգավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման գործընթացին։

Հանդիպման ավարտին հստակեցվել են ընթացիկ քննարկման ենթակա հարցերը և նախանշվել են իրականացվող աշխատանքների վերջնարդյունքի ամփոփման ժամկետները։

76