Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի 17-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների, Պ․ Սևակ թաղամասի 1-ից 6-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

63