Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն դուրս է բերել իր բոլոր B-1 ռազմավարական ռմբակոծիչները Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ռազմաբազայից՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պատվիրված անօդաչու թռչող սարքերի հարձակման ենթադրյալ սպառնալիքի պատճառով. հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաներին։

Wall Street Journal-ը նախկինում, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն բոլոր B-1 ռմբակոծիչները դուրս է բերել Ֆեյրֆորդից՝ բազայում տեղի ունեցած միջադեպից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսը դուրսբերումը վերագրել է նախազգուշական միջոցառումներին, մինչդեռ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դա կապել է նախատեսված ռոտացիայի հետ։

«Կիրակի օրը ԱՄՆ-ն կտրուկ տեղափոխել է տասնյակ B-1 ռմբակոծիչներ՝ Իրանի ԻՀՊԿ-ի կողմից պատվիրված անօդաչու թռչող սարքերի հնարավոր բարդ հարձակման վերաբերյալ լուրջ մտահոգությունների պատճառով», - նշում է հրատարակությունը։

Ըստ տեղեկությունների՝ սա իրանական ծրագրի մի մասն էր՝ ոչնչացնելու ինքնաթիռը և սպանելու բազայում գտնվող զինվորականներին, այդ թվում՝ ամերիկացի օդաչուներին։

Սեպտեմբերի 27-ին Ֆեյրֆորդի մերձակայքում տեղի էր ունեցել միջադեպ, որի հետևանքով Բրիտանիայի հինգ քաղաքացի բերման էր ենթարկվել ահաբեկչական գործունեությանը և պայթուցիկ նյութերի հետ կապված իրավախախտումներին մասնակցելու կասկածանքով. հաջորդ օրը նրանք ազատ էին արձակվել գրավի դիմաց։

97