Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գործադիր տնօրեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինգեր Անդերսենը մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է Երևանում ընթացող COP17-ի վերաբերյալ իր տպավորություններով։

Մասնակցած լինելով կենսաբազմազանության հարցերով ՄԱԿ-ի գրեթե բոլոր համաժողովներին՝ նա հատկապես ընդգծել է երևանյան COP17-ի աննախադեպ հավակնոտությունը, հագեցածությունն ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։

Համաժողովի ավարտին նախորդող այս օրերին նրա ուղերձը առաջնորդներին և բանակցողներին հստակ է․ պահպանել առավելագույն կենտրոնացվածությունն ու արդյունավետ օգտագործել մնացած ժամանակը՝ հանուն բնության պահպանության շոշափելի արդյունքներ արձանագրելու համար։

100