«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում բեռնատարներ են արգելափակվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 5-ին՝ ժամը՝ 21։48-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ արգելափակվել է երկու կցորդիչով բեռնատար․ ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։ Փրկարարները քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Renault» և «Mercedes-Benz» մակնիշների բեռնատարները․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
06 Նոյեմբեր, 2026 09:49
96
Գորիսի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ 19.5 կմ ճանապարհահատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը
16 Հուլիս, 2025 17:23
«Սատանի կամուրջ»-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
26 Օգոստոս, 2023 14:13
Սատանի կամրջի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
08 Հուլիս, 2023 16:01
Հայտնի է՝ երբ կավարտվեն Բալահովիտի նոր կամրջի շինարարական աշխատանքները
03 Նոյեմբեր, 2026 12:43
Կամուրջների անվտանգությունը երևանցիների անվտանգության կարևոր նախապայման է. քաղաքապետ
02 Նոյեմբեր, 2026 10:28
Ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման ծրագրի մրցութային բոլոր ընթացակարգերը
25 Հոկտեմբեր, 2026 17:50