Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով։
«Հունիսի 21-ին՝ 15 ժամ 02 րոպե։
Նոյեմբերի 19-ին՝ 9 ժամ 51 րոպե։
Նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կկրճատվի ևս մոտ 33 րոպեով»,- գրել է Սուրենյանը:
19 Նոյեմբեր, 2026 09:28
100