Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհն արագացող փոփոխությունների փուլում է և շարունակում է մնալ անկայուն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ՝ Շենչժենում։
«Այսօր աշխարհում արագանում են հարուրամյա փոփոխությունները, իսկ մոլորակի վրա հանգստություն չկա։ Բարդ ժամանակներում է ի հայտ գալիս պատասխանատվությունը, և մեր երեք երկրները պետք է օրինակ ծառայեն՝ համատեղ աջակցելով ամբողջ աշխարհում խաղաղությանն ու կայունությանը և ավելի մեծ ներդրում ունենալով մարդկության առաջընթացում»,- ասել է նա։
Ծինփինը նաև նշել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է համատեղ արձագանքեն գլոբալ մարտահրավերներին և համատեղ պահպանեն գլոբալ խաղաղությունն ու կայունությունը։