Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին
Նոյեմբերի 15-17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումին մասնակցության շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարճատև հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոտիրի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի, տարբեր երկրների նախարարների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններին՝ մասնավորապես ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, գենդերային հավասարության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։




+2
Արփինե Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի փոխանակումը, արդյունավետ համագործակցային մեխանիզմների ձևավորումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ընդգծելով կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության հետևողական հանձնառությունը։
Հանդիպումների ընթացքում կարևորվել է միջազգային գործընկերների հետ շարունակական երկխոսության ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը։