Իրանական «Ռազի» պատվաստանյութի  և շիճուկի հետազոտական ինստիտուտը ներկայացրել է իր առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ, որն ստացել էRazi Covo-Pars անվանումը:

 

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվել է դեղամիջոցը, ներկա է եղել երկրի գյուղատնտեսության նախարար Քազեմ Խավազին, որը շնորհավորել է իր ժողովրդին նոր գիտական ձեռքբերման առթիվ:

«Պատվաստանյութը ստեղծվել է իրանցի բժիշկների, դեղագետների, անասբաբույժների և քիմիկոսների հատուկ խմբի կողմից և ամբողջովին համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին: Հուսով ենք հաջողությամբ ավարտել կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը, որոնք կմեկնարկեն վաղը»,- ասել է նախարարը:

 

Իրանն արդեն ձեռք է բերել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որով մարդկանց պատվաստումները կսկվեն փետրվարի 9-ին: Առաջինը պատվաստվելու են առողջապահության ոլորտի աշխատակիցները:

Իրանում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 466 435 դեպք, որից 56 469-ը՝ մահվան ելքով:

 

Աղբյուր՝ tert.am

802