SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 10-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Նոր Նորքի  ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 36-ամյա Արսեն Կարապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 00:20-ից մինչև  09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ավետիսյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված  իրեն պատկանող Porsche մակնիշի  78 PP 007 համարանիշի ավտոմեքենայի  լուսարձակները գողացել են: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետն է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

1493