Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անշարժ գույքի հարկման համակարգում կատարված բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող նոր օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարվել է միասնական տարածագնահատման նոր գոտևորում։

Արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկվող կադաստրային արժեքները մոտարկվեցին շուկայական արժեքներին։

2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված վերը նշված բարեփոխումներով։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեից։

432