
«Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտն աշխարհում առաջին թեստ-համակարգն Է մշակել կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷի հայտնաբերման համար: Այդ մասին հաղորդել Է գերատեսչության կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այն գրանցել են: Ապացուցվում Է, որ հաստատված մուտացիայով կլինիկական նմուշների փորձարկումներն արձանագրել են նման թեստերի բարձր ստույգությունը:
Նոր տեխնոլոգիան, ինչպես նշել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում, թույլ Է տալիս ազդանյութեր ստեղծել կորոնավիրուսի բոլոր մուտացիաների, ինչպես նաեւ մյուս այն ինֆեկցիաների հայտնաբերման համար, որոնք պահանջում են զանգվածային թեստավորում: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնի դարձավ, որ հայտնաբերվել Է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա:
Այն բանի ապացույցներ, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր հիմնամանԷն ավելի մահացու Է կամ ավելի հաճախ Է առաջացնում հիվանդության ծանր ընթացք, գիտնականները չեն գտել:
Այնուամենայնիվ, մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, դադարեցրել են ավիահաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութերն արդյունավետ կլինեն COVID-19-ի նոր հիմնամանրԷի նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: