Այսօր՝ փետրվարի 16-ին, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, մոտ 1 ամիս որոնողական աշխատանքների արդյունքում, 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող հատվածի հարակից դաշտում հայտնաբերել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ 63-ամյա Անահիտ Ս․-ի դին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

 

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի հետախուզության բաժանմունքի պետ Շիրազ Արոյանը։

 

Այս պահին դիակի հայտնաբերման վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ։

 

Փաստի առթիվ Ռ․Մինասյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի վայրում մահացածի հարազատներն ասում էին, որ առաջին օրվանից թե՛ իրենք, թե՛ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները ամեն օր կատարել են որոնողական աշխատանքներ, նույնիսկ մի քանի անգամ օգտագործել են դրոններ և ոստիկանության կինոլոգիայի շներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

547