ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները շարունակում են դպրոցականներին սովորեցնել այն հիմնական գործողությունները, որոնք պետք է անել երկրաշարժի ժամանակ: Այս տարի նախատեսված է իրազեկման և տարահանման միջոցառումներ իրականացնել ավելի քան 130 դպրոցի աշակերտների և ուսուցիների համար:

ԱԻՆ մասնագետներն իրազեկում են ոչ միայն կրթական հաստատությունների սաներին, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, համայնքների և վարչական շրջանների բնակիչներին, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: 2019 թվականին Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության կազմակերպած դասընթացներին ավելի քան 70 հազար մարդ է մասնակցել: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020-ի ծրագրերն ամբողջությամբ չեն արվել, 2021 թվականի գրաֆիկները հաստատված են:

16 Փետրվար, 2021 20:02
158
; ;