Նոր ուսումնական փուլի մեկնարկին նվիրված միջոցառումները շարունակվում են

Զորամիավորումներում շարունակվում են նոր ուսումնական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունները։
Զորամիավորումների և զորամասերի հրամանատարները շնորհավորել են անձնակազմին ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ, առանձնացրել առաջնային խնդիրները։ Նշվել է, որ անձնակազմի մարտունակությունը բարձր է, և զինծառայողները պատրաստ են կատարել մարտական խնդիրները:
Նոր ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվել են պատրաստության պլանով նախատեսված տեսական և գործնական պարապմունքները:
17 Փետրվար, 2021 19:59
396