SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 51-ամյա Հովսեփ Հովհաննիսյանն ու 63-ամյա Սարգիս Խաչատրյանը։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են «Նուբարաշեն» գերեզմանատնից 3 տասնյակից ավելի քաղաքացիների ընտանեկան գերեզմաններից գողություններ կատարելու մեջ։ 

Նրանք գողացել են գերեզմանոցների ճաղվանդակների դյուրալյումինե նախշազարդերը և այլ պարագաներ։  

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որոշ գերեզմաններից գողացված իրեր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

526