Կենսաթոշակառու գերմանացին ձերբակալվել է փոստով ռումբեր ուղարկելու կասկածանքով

Գերմանիայում մի թոշակառու է բերման ենթարկվել, որը կասկածվում է մի քանի ընկերություններին փոստով ռումբեր ուղարկելու մեջ: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ իրավապահները Մյունխենի օդանավակայանում գաղտնալսել ու զինաթափել են պայթուցիկներով ծանրոցը: Հասցեատերը մանկական Hipp սննդի արտադրողն է եղել: Ավելի վաղ նույն ծանրոցները ստացել էին Eppelheim սննդի Wild ընկերությունը և Neckarsulm-ում Lidl սուպերմարկետների ցանցի կենտրոնակայանը: Արդյունքում վիրավորվել է չորս մարդ:
Ոստիկանությունը հայտնաբերել է 66-ամյա տղամարդուն: Նրան բերման են ենթարկել իր բնակության վայրում: Հայտնի է, որ կասկածյալը նախկինում չի հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում: Այլ մանրամասներ չեն նշվել:
Աղբյուր՝ 1in.am
21 Փետրվար, 2021 19:35
1145
Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
16 Սեպտեմբեր, 2025 18:59
ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Գերմանայում և Ֆրանսիայում․ փորձի փոխանակում և համագործակցության խորացում
16 Սեպտեմբեր, 2025 18:04
Գերմանիան կոշտ արձագանք է տվել Վրաստանի խորհրդարանի նախագահին
11 Սեպտեմբեր, 2025 12:39