Ամերիկյան The New York Times օրաթերի շապիկը փետրվարի 21-ին նվիրվել է կորոնավիրուսից մահացած ավելի քան կես միլիոն ամերիկացիների հիշատակին:

Փետրվարի 21-ի կիրակնօրյա լուրերի շարքում գլխավոր թեման «Քովիդ-19»-ի կործանարար ազդեցությունն է, որի հետևանքները նկատելի է ողջ երկրով մեկ: Թերթի գլխավոր էջում յուրահատուկ գրաֆիկական պատկեր է հրապարակվել, որում տեղ գտած սև կետերից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ կորսված կյանք:

Նման գրաֆիկական պատկերներ The New York Times-ն արդեն հրապարակել էր նախորդ ամիսներին, երբ երկրում արձանագրվել էր կորոնավիրուսից մահացության 100 000, 200 000 համար և 425 000 դեպք: Վերջինը տեղի էր ունեցել հունվարին:

Ըստ worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ ԱՄՆ-ում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է «Քովիդ-19»-ից մահվան 510 015, վարակման՝ ավելի քան 28,7 մլն դեպք: 

 

Աղբյուր՝ tert.am

881