Փետրվարի 21-ին Նիդեռլանդներից Հայաստան է ժամանել աշխարհի լավագույն պրոթեզավորման մասնագետներից մեկը՝ բժիշկ Խայսը:
Բժշկի սպասվող այցի մասին ավելի վաղ հայտնել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, նշելով՝ Խայսի այցը Հայաստան կազմակերպվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի, Նիդեռլանդներում բնակվող հայազգի Հարություն Սիմոնյանի և Գարիկ Խաչատրյանի կողմից:
Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ «Հայկական Ժամանակին» փոխանցեց՝ բժիշկը Հայաստանում է՝ վերահսկելու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների պրոթեզավորման ամբողջ գործընթացը, վերապատրաստելու հայաստանյան պրոթեզավորման մասնագետներին:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: