Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց
2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Բացի այդ, ձեռք է բերվում անհրաժեշտ պրոթեզի տեսակի և դրա ֆունկցիոնալության վերաբերյալ տեղեկատվություն, տրամադրվում է եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի և հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։
22 Փետրվար, 2021 21:45
427
Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. Անդրեասյան
28 Օգոստոս, 2026 13:47
Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին
24 Հուլիս, 2026 17:01
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
19 Հուլիս, 2026 12:44