Հստակ ասեմ, Երևան քաղաքի բնակիչները պետք է դիմեն թաղապետարան, որովհետև թաղապետարաններն են փաստաթղթերի ընդունման, քաղաքացիներին սպասարկելու կետերը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատերազմի մասնակիցները որտեղ պետք է դիմեն, որպեսզի ստանան փոխհատուցում, անդրադարձ կատարելով թաղապետարանների կողմից դիմումների չընդունման հարցին: 

«Եթե կա կոնկրետ դեպք, որ մարդիկ գնացել ու դիմել են, բայց չեն ընդունել, խնդրում եմ այդ փաստի մասին ուղարկեն մեզ էլփոստով՝ [email protected]+.am կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին` նշելով կոնկրետ փաստը, թե որ քաղաքացու դիմումը չեն վերցրել և որ թաղապետարանը, որպեսզի մեղադրանքը մերկապարանոց չհնչի: Եվ մենք կարողանանք աշխատել տվյալ թաղապետարանի հետ և խնդրել, որ դիմումները վերցնեն»,- ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  տնօրենը:

Ավետիքյանը նաև նշեց՝ եթե դիմումները չեն վերցնում, ապա ինչպես ենք 1111 դիմում ստացել և հատուցումներ կատարել:

23 Փետրվար, 2021 11:41
198
; ;