Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածներիւ թիվն աճել է 11 823-ով, դա նվազագույնն է հոկտեմբերի 8-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4.189.153-ի, փետրվարի 23-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ՝ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել Է 0.3 տոկոս:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 12.956-ով:

 

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր արդեն ապաքինվել Է 3.739.344 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 89.3 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 417-ով՝ մեկ օր առաջվա 337-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել է 84.047 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մեծացել է մինչեւ 2.01 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Աղբյուր՝ 1in.am

23 Փետրվար, 2021 18:33
80
; ;