Նախկինում հայտարարել են, որ Քիմ Քարդաշյանը 7 տարվա ամուսնությունից հետո դատարան հայց է ներկայացրել Քանյե Ուեսթից բաժանվելու համար։ 

 

Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառներից մի քանիսը։ 

 

Առաջին լուրջ բախումը աստղերի միջեւ բռնկվեց 2018-ին, իսկ «անվերադարձ կետը» ամուսիններն ընդունեցին երկու տարի անց:

Այսպիսով, Քիմի և Քանյեի ամուսնության շրջադարձային պահը երաժշտի կողմից հարցազրույցում արված հայտարարությունն էր այն մասին, որ ստրկությունը երկրի սևամորթ բնակչության ընտրությունն է:

Ուեսթի խոսքերը վրդովեցրել են հասարակությանը և Քարդաշյանին:

Երկար ժամանակ պահանջվեց զույգից, որպեսզի միջադեպը թողնեն անցյալում, սակայն երբ 2020 թվականի հուլիսին Քանյեն խոստովանեց, որ Քիմին խնդրել է հեռացնել երեխային, երբ իմացել է կնոջ հղիության մասին, և դա եղավ «ամուսնության շրջադարձային պահը»։ 

Սկանդալային հայտարարությունից անմիջապես հետո առաջադրվելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում՝ Ուեսթը թվիթերի շարք գրեց, որում մեղադրեց կնոջը իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձ կատարելու մեջ։ 

Ամուսինները համաձայնության են եկել իրենց երեխաների համատեղ խնամակալության հարցում և մտադիր չեն վիճարկել նրանց միջև կնքված ամուսնության պայմանագրի կետերը:

Թագուհի Մանուկյան

24 Փետրվար, 2021 13:59
386
; ;