Ողբերգական դեպք Արմավիրի Դաշտ գյուղում. Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի
Արմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Սուսաննա Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ, Ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
24 Փետրվար, 2021 21:05
667
Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
10 Հոկտեմբեր, 2026 11:38
Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխել
18 Սեպտեմբեր, 2026 22:17
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպшնելու և մшրմինը թաքցնելու համար
23 Հուլիս, 2026 16:18