Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում
Կանոնավոր չվերթների վերսկսման մասին հայտնելուց հետո Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Հայաստան ավիատոմսերի պահանջարկը մեկուկես անգամ գերազանցում է նախորդ երկու ամսվա ցուցանիշը:
Տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդեն վաճառված է դեպի Հայաստան տոմսերի 20 տոկոսը: Ընդ որում, կայքը նշում է, որ Մոսկվայից Երևան միակողմանի տոմսի արժեքը նախորդ տարվա արժեքից կրկնակի ավելացել է 6 160 ռուբլիից դառնալով 13 622 ռուբլի:
Երկրորդ ամենապահանջված ուղղությունը Ղրղզստանն է, իսկ եռյակը եզրափակում է Թուրքիան: Տասնյակի մեջ են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան:
24 Փետրվար, 2021 23:00
1480
Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը
03 Նոյեմբեր, 2026 21:30
Միրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները
31 Հոկտեմբեր, 2026 20:16
Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթամշակութային և մարզական համագործակցության զարգացման հեռանկարները
29 Հոկտեմբեր, 2026 19:04
Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը
23 Հուլիս, 2021 14:52