Դերասան Ռաֆայել Երանոսյանը «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում հայտնել է, որ բարեգործական նախաձեռնություն են ծրագրել, որով արցախցի երեխաների համար ձեռք են բերելու սմարթ հեռախոսներ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել հեռավար դասերին:

Նա իր հետևորդներին կոչ է արել գումարներ փոխանցել դրա համար բացված հաշվեհամարին (ID բանկ՝ 11800379898001 Ելիզավետա Ասատրյան)՝ նշելով, որ յուրաքանչյուրի փոքրիկ լուման անգամ կարող է երջանկացնել մեկ երեխայի.

«Սիրելի հետևորդներ, այս պահին մենք բոլորս ունենք ձեր աջակցության կարիքը: Այս ամիսների ընթացքում մենք Արցախի այն երեխաներին, ովքեր կորցրել են իրենց տունը, չեն կարողանում հաճախել դպրոց, դասի, մենք նրանց համար գնել էինք մոտավորապես 400-ից ավելի սմարթ հեռախոսներ: Բայց կրկին ունենք ձեր օգնության կարիքը, որպեսզի կարողանանք գումար հավաքել և երեխաներին գնել սմարթ հեռախոսներ, որպեսզի նրանք կարողանան հեռավար դասերից չզրկվել»,- նշել է դերասանը:

1412