Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետության հրապարակում հրավիրել էր հանրահավաք։ Նա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերազմում զոհված մեր եղբայրների եւ քույրերի հիշատակը, ապա լռությամբ հարգել նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը։

Վարչապետի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2021-ի մարտի մեկը դիմավորում ենք բոլորին այլ իրավիճակում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետեւանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ քույրերի ու եղբայրների գերի լինելու հանգամանքը, բռության շարունակական քարոզը, ԶՈՒ-ն եւ դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ։ Դրանք ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ։ Եւ այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր երկրի եւ ժողովրդի ապագան։

Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները։ Մեր անկախության 31 տարում մեքն թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն եւ գործնականում։ Վերջին 2 տարի տասը ամսում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները․ խոսքը մեր կառավարության, անձամբ իմ մասին է։ Ես ուզում եմ ձեզնից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար։

Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել։ Այդպիսի կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել։ Բայց ավելի կարեւոր է, թե մենք ինչու ենք սխալվել, ինչու է սխալվել մեր քաղաքական թիմը։ Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել։

Մենք այնքան սիրված ենք եղել, որ, ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը եւ մեր սերը՝ ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ եւ կատարյալ։ Եւ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։ Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի եւ վատթարագույնի միջեւ, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը։ Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձեւավորենք լավի ու լավագույնի միջեւ, ու մինչ մենք ջանքեր ենք գործադրել՝ ստեղծել ընտրություն լավի ու լավագույնի միջեւ, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, այնքան խոր, որ ընտրությունն անբեկանելի է եւ անշրջելի, եւ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը։

Սխալներ, դժբախտաբար, գործել է ոչ միայն մեր իշխանությունը, եւ որպես ՀՀ վարչապետ, որպես երկրի ղեկավար՝ ուզում եմ մեր ժողովրդից ներողություն խնդրել երրորդ հանրապպետության բոլոր իշխանությունների բոլոր սխալների համար։

Բայց չեմ ուզում՝ սա հնչի որպես ափսոսանք, այլ որպես մեր հաստատակամության նշան, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, երբեք չենք հանձնվի՝ հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարում, կունենանք այնքան կամք ու հաստատականություն, այնքան սեր ու վճռականություն, որ հետեւողականորեն կաշխատենք, հետեւություններ կանենք անկախությունից ի վեր արած մեր բոլոր սխալներից, ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլեւ առավելագույնը կանենք այն ջանքերն արդյունավետ դարձնելու համար։

Նաեւ կարեւոր է, որ երկրի այս բարդ իրավիճակով պայմանավորված՝ մենք կամք ունենանք պահպանելու ու պաշտպանելու բոլոր այն արժեքներն ու նվաճումները, որոնք ուննեցել ենք անկախությունից ի վեր։ Մենք խոսում ենք սխալներից, ասում ենք, որ գործել ենք մեծ ու փոքր բազմաթիվ սխալներ, բայց սա չի նշանակում, թե նվաճումներ չենք ունեցել։ Մեր մեծագույն խոստումը պիտի լինի այդ նվաճումները պահպանելը եւ պաշտպանելը։

Այդ կարեւոր նվաճումներից մեկը, որ մենք ունենք, ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու իրավունքը, եւ այն բոլոր ճգնաժամերը, որ ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ ժողովրդի իշխանության վերահաստատմամբ։ Իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպիտի վտանգվի, այլ ավելի պիտի ուժեղանա։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

01 Մարտ, 2021 19:33
135
; ;