35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Օգոստոսի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Դ.-ն իր վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
19 Օգոստոս, 2020 14:09
846
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
02 Հուլիս, 2025 16:05
Վրաերթի զոհ է դարձել 8-ամյա Արեն Եղոյանը․ լուսանկարներ
02 Հուլիս, 2025 13:26
Երևանի կենտրոնում Kia-ն վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի
30 Հունիս, 2025 13:23
Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը․ «Ճանապարհային դեպարտամենտ»
25 Ապրիլ, 2025 10:10
Կրկնակի վրաերթ. հետիոտնը շպրտվել և տեղում մահացել է
15 Հունվար, 2021 02:00
Երևանում հետիոտների վրաերթերի հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է
15 Դեկտեմբեր, 2020 04:02