
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Նորայր Հ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վրաերթի հետևանքով հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Կայքի տեղեկություններով՝ շնորհիվ Երևանի շտապօգնության բժիշկների և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին այևս վտանգ չի սպառնում: