Հայաստանի վառելիքի շուկան, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվում է քաղաքական երեք փոխկապակցված խաղացողների ազդեցության տակ և չունի բնական գների միջավայր, դառնում է ավելի ճկուն և մրցունակ:

Վերջին օրերին ամբողջ հանրապետության բենզալցակայաններում մանրածախ գները ցույց տվեցին բազմազանության աննախադեպ պատկեր: RAN OIL ցանցում «Ռեգուլյար» բենզինի մեկ լիտրի գինը 370 դրամ էր, երբ SPS-ի և «Flash»-ի նման խաղացողների մոտ` 1 լիտրը կազմում էր 400 և նույնիսկ 410 դրամ:

Անկախ դիտորդների գնահատականներով՝ մանրածախ գների էական նվազումը հնարավոր է դարձել բացառապես RAN OIL ընկերության սեփականության կառուցվածքում փոփոխությունների հաշվին, որը վերջերս ձեռք է բերվել «ՍԻԼ Կոնցեռն» (SIL Concern) բազմապրոֆիլ ընկերությունների կողմից: Մեկնաբանելով գործարքը՝ կոնցեռնի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը նշեց, որ այն կնպաստի բենզինի ներմուծման և վաճառքի շուկայում մրցակցային միջավայրի ամրապնդմանը, ապրանքների որակի բարելավմանը եւ արդար գների միջավայրի ստեղծմանը: «Տնտեսական զարգացումը մրցակցության արդյունք է, այլ ոչ թե սահմանված մենաշնորհների, ինչպես եղել է նախորդ տարիներին»,- գրել է նա:

Շուկայի անկախ փորձագետների կարծիքով, երկար տարիներ մրցակցային գներ չեն եղել: Տպավորություն կար, որ շուկայի խաղացողների միջև գաղտնի համաձայնություն կար «բենզինի միասնական գնի» շուրջ, որը խիստ հակասում է շուկայի օրենքներին, կոնյունկտուրային և, անշուշտ, վերահսկվում է քաղաքական մեթոդներով: Հիմա գների պահպանման այդ ցավալի համակարգը փաստացի կոտրվեց:

Տեղեկությունը՝ finport.am-ի:

2346